Երաժշտություն
21.09.2020

Անկախ Հայաստանի երգը. Նորայր Քարտաշյան

Անկախ Հայաստանի երգը. Նորայր Քարտաշյան

Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջին հերթին ազգային ինքնագիտակցման արձանագրումն է, սեփական կարգավիճակի ընդունումն ու այդ կարգավիճակի լիազորությունների ստանձնումը: Անկախությունը հասարակության բաղադրիչը կազմող անհատի ազատորեն ապրելու կամքն է` ժառանգություն ստացած մշակույթում և մշակույթով: Արվեստն այս մեծածավալ պատկերում, անշուշտ, իր ծանրակշիռ գործառույթն ու ազդեցությունն ունի:

Երաժիշտ Նորայր Քարտաշյանը` հայ ժամանակակից երգարվեստի ու ազգային արմատների մասին:

-Ամենասկզբում ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանի անկախության տոնի առթիվ: Անկախությունը բացարձակ արժեք է: Մարդու իրավունքն է ապրել իր հողի վրա ազատ և ֆիզիկապես և առավել ևս հոգեպես, իր մշակույթի ներքոյ:

«Երկիրն ուսյալ զավակին է փայփայում մոր պես», – ահա աշուղ Ջիվանու բառերը, որոնք փաստում են այն իրողությունը, որ պետությունը պիտի կրթի իր մարդուն և փայփայի մոր պես: Առավելապես փոքր երկրները պետք ունեն պաշտպանել իրենց մշակույթը գլոբալիզացիայի կլանող և ուծացնող ազդեցությունը մեղմելու համար:

Այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության տոնակատարության ծրագրի շրջանակներում մեր խմբի համերգը տեղի ունեցավ Երերույքի տաճարում, որը վաղ շրջանի ճարտարապետության փառահեղ նմուշներից է: Մթնոլորտը ֆանտաստիկ էր` իր հոգևոր խորհրդավորությամբ: Հնչեցին հետևյալ ստեղծագործությունները` «Արտս հերկ եմ արել», Սահակ Ձորափորեցու «Ուրախ լեր», ապա` «Թամզարա» և «Հարսանեկան»: Հայկական ժամանակակից երաժշտություն: Նորայր Քարտաշյան և Մենուա:

Ընդհանրապես երաժշտությունը պետք է լինի ինքնաբավ և, եթե հնարավոր է, կախված չլինի պահանջարկից և առաջարկից: Այսինքն արվեստն ինքնին անկեղծ պետք է լինի, որպեսզի ստիպված չլինի հաշտվել առաջարկի  ֆինանսական և պահանջարկի իմաստային կոմպրոմիսի հետ: Ես կարծում եմ, որ ժամանակ է պետք, որպեսզի մեր ԵՐԳԸ մաքրվի և բյուրեղանա: Ժամանակակից աշխարհն իր պահանջներն ունի: Մենք ապրում ենք այսօր, բայց չենք մոռանում անցյալը, որը և արտացոլվում է մեր երաժշտության մեջ: Մեր արմատներն են մեզ սնում, եթե մենք ճանաչում ենք նրանց: Սա է ներդաշնակ ապրելու և արարելու միակ ուղին:

Սիրում եմ քեզ իմ սիրուն ՀԱՅԱՍՏԱՆ: Եղեք առողջ և ապրեցեք երկար:

Զրույցը վարեց Արմինե Բոյաջյանը

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը