Քաղաքականություն

Երիտասարդությունը՝ քաղաքական նկրտումների թիրախում

Նոր ու առողջ քաղաքական ուժերի ստեղծման անհրաժեշտության մասին խոսակցություններին զուգահեռ՝ էլ ավելի է թեժանում նախկինների կամ արդեն հայտնի քաղաքական միավորների մրցավազքը՝ ընդդիմադիր դաշտում հարմար տեղավորվելու և առաջատարի դերը ստանձնելու մեծ ցանկությամբ։

Վերջին շրջանում կուսակցությունների հետաքրքրության թիրախում են հայտնվել երիտասարդները, որ իրենց ավյունով և պայքարելու ամուր կամքով կարող են սարեր շուռ տալ, նույնիսկ խոր արմատներ ձգած քրեաօլիգարխիկ համակարգեր «մերժել»։

Եվ իրոք՝ նախ Սերժ Սարգսյանը հայտարարեց երիտասարդ կուսակիցների հետ հանդիպման մասին, հետո Ռոբերտ Քոչարյանը խարույկի շուրջ «հիշողությունների երեկո» կազմակերպեց «հախթանակած երիտասառթութան» հետ, ապա Գագիկ Ծառուկյանը, ինչպես միշտ է ասել, «երիտասարդությունը մեր ապագան է» կարգախոսով հիմնավորեց վերջինների հետ հանդիպման իր դրդապատճառները։

Ետ չմնաց Արթուր Վանեցյանը։ Նախկին նախագահների հետ համագործակցելու անհաղթահարելի մղումով նա նույնպես Լոռու մարզի մի խումբ երեխաների հետ լուսանկարվեց Սանահինի ֆոնին՝ կարևորելով «երիտասարդության ուժը»։

Երիտասարդության հետ հանդիպումներ չփնտրեց միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Իհարկե, լուսավորները՝ միշտ էլ օրիգինալ լուծումների ջատագով, չգնացին բոլորին հայտնի ճանապարհով, նախընտրեցին երիտասարդների «լուսավոր կրթության»  համար պայքարել խորհրդարանում, այլ հարց է, թե դա ինչքանով նրանց հաջողվեց։

Հնարավոր է՝ 2018 թվականի հեղափոխությունը ստիպեց քաղաքական այրերին «բաց անել աչքերը» և հասկանալ, որ բացի իրենց զավակներից, բարեկեցության և արժանապատիվ կյանքի իրավունք ունեն բոլոր երիտասարդները, և այսօրվա իշխանությունների դեմ մոբիլիզացման իրական հիմքը պետք է շղարշվի նրանց հիմնախնդիրների և անվտանգության ապհովման սրտացավությամբ։

Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք, բայց, այդուամենայնիվ, ինչո՞ւ այլևս չենք հավատում այդքան ցցուն դրսևորվող «անկեղծությանը»։ Ինչո՞ւ էր տարիներ շարունակ անտեսվում երիտասարդների բարեկեցիկ կյանքի իրավունքը, ինչո՞ւ էր աղճատվում կրթական համակարգը, ինչո՞ւ էին 20-ամյա տղաները վերադառնում բանակից առողջական բազմաթիվ խնդիրներով։

Դիցուք՝ սրանք հարցեր են, որ առաջանում են հանրության շրջանում, բայց «տեղին չեն», քանզի հիշեցնում են՝ այսօր մատաղ սերնդի հիմնախնդիրներով մտահոգվածները բաց են թողել ժամանակը, երբ իրենք կարող էին որոշումներ կայացնել, սակայն առաջնահերթություն էր իրենց թոռների ու ծոռների պայծառ ապագայի «կազմակերպումը»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

57 minutes ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

2 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

3 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

3 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

5 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

5 hours ago