Քաղաքականություն

Սեփական երկրի շահերը ստորադասողների վերաբերյալ ժողովուրդը վաղուց է հնչեցրել գնահատականներ․Մակունց

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների՝ մանդատները վայր դնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, գոնե նրանցից  շատերը լրագրողների հետ զրույցում հերքել են մամուլում հայտնված այդ տեղեկությունները, բայց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նկատում է, որ բռնապետական համակարգում չենք ապրում, և յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ շարունակել օրենսդիրի իր գործունեությունը, թե՝ ոչ։

Արայիկ Հարությունյանի և իմքայլականների «թեժ քննարկումների» մասին տարածված ասեկոսեների մասով էլ Մակունցը ավելացնելու բան չունի, քանի որ նախարարն արդեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կուսակից ընկերների հետ իր հանդիպման մանրամասներին։

Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի ելույթը, ըստ Լիլիթ Մակունցի, պետության զարգացման երկարաժամկետ, հեռահար պլանավորման բարձրաձայնումն էր, և տարաբնույթ մեկնաբանությունները տեղին չեն։ «Ես չեմ կարող հասկանալ, թե որն է խնդիրը, որ այդ թվում երկրի  կառավարման համար պետք է դրվեն կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։ Պետության առաջնորդները պետք է ունենան նման տեսլական և ունենան մաքսիմում նշաձող»,- ասաց Մակունցը։

Վերջինիս խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն աշխատում է իր տված բոլոր խոստումների ուղղությամբ, մնացածը ժամանակը ցույց կտա՝ թե՛ ընդդիմադիրների հետ կապված, թե՛ իշխանությունների հետ կապված։

Լիլիթ Մակունցին չի անհանգստացնում հոկտեմբերի 8-ի հանրահավաքը, դա ընդդիմության իրավունքն է, բայց հուժկու հանրահավաքի կազմակերպման դրդապատճառներն անհիմն են խմբակցության ղեկավարի համար։

«Սեփական երկրի շահերը չներկայացնող կամ շահերի դեմ աշխատող, ցանկացած այլ պետության շահերը սպասարկողների գնահատականները դարեր առաջ հնչեցրել է ժողովուրդը, և այդ մարդիկ ունեն հստակ դավաճանի պիտակ»,- հայտարարեց Մակունցը՝ անդրադառնալով «Դոսյե»-ի զեկույցին։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

14 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

14 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

15 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

16 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

17 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

18 hours ago