Բրիտանական BBC-ի փոխանցմամբ՝ առնվազն 16 մարդ է զոհվել, և տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվույի մարզադաշտում անկախության օրվան նվիրված տոնակատարության ընթացքում: Մանրամասները դեռևս հայտնի չեն, բայց իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել շքերթից հետո առաջացած հրմշտոցի արդյունքում, երբ հանդիսատեսը փորձել է լքել մարզադաշտը: