«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը «Ոչ վարկային թալանին» կարգախոսով բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Կուսակցության ներկայացուցիչները նամակ են հանձնել կառավարությանը՝ պահանջելով ականջալուր լինել ժողովրդի շրջանում հասունացող դժգոհություններին և կտրուկ քայլեր ձեռնարկել ընդդեմ վաշխառու վարկային կազմակերպությունների։
«Տևական ժամանակ Հայաստանում գործում են վաշխառու վարկային կազմակերպություններ, որոնք իրենց հիմքը դրել են դեռևս նախկին իշխանությունների ժամանակ։ Հաշվի առնելով, որ այդ վաշխառությունը թույլատրվում է օրենսդրությամբ, այսինքն հնարավորություն կա մանևրելու, օրենսդրական բացերը դա թույլ են տալիս, մենք կոչ ենք անում մեր իշխանություններին ձևավորել քաղաքական կամք»,- հավաքի պատճառներն է ներկայացնում կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը՝ մատնանշելով, որ երկրում ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է, և մարդիկ ստիպված են վարկեր վերցնել բարձր տոկոսադրույքներով ընտանիքի տարրական կարիքները բավարարելու համար։
Վերջինիս խոսքով՝ ակցիան նաև իրազեկման նպատակ ունի։ Այս կերպ նոր ձևավորվող կուսակցությունը քաղաքացիներին մոբիլիզացման, կոնսոլիդացիայի կոչ է անում։
Ղուկասյանի խոսքով՝ առաջիկայում էլ ավելի ուժգին ակցիաներ են անցկացնելու, մինչև «կառավարությունը քաղաքական կամք չձևավորի և այնպիսի օրենսդրական փոփոխություններ կատարի, որ այս վիրուսի ժամանակ վաշխառու կազմակերպությունները չկարողանան տեռորի ենթարկել մարդկանց»։
Կուսակացության ղեկավարը նշեց՝ «ընդդեմ վարկային թալանին, ընդդեմ օրինական վաշխառության, ընդդեմ ժողովրդի թալանի» կարգախոսով հավաքները չեն դադարեցվի մինչև վերջ չդրվի վարկային կազմակերպությունների «բեսպրեդելին»։
Քրիստինե Հովսեփյան
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…