Արցախ

Թշնամին հետ է շպրտվել՝ կորցնելով 10-11 միավոր զրահատեխնիկա. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ըստ էության, շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ, նորից կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները: Այս մասին քիչ առաջ բրիֆինգի ժամանակ տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Արցախի ՊՆ-ն րոպեներ առաջ հրապարակել է տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի բավականին լայնածավալ հարձակողական գործողությունները հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով, և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են մոտավորապես 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում՝ տանկեր:

«Թշնամին հետ է շպրտվել ելման դիրքեր, և այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթև մարտեր, այլ ուղղություններով մարտերը շարունակվում են: Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր: Օրվա ընթացքում հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտը և Մարտակերտի հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչները»:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…

6 minutes ago

Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան

Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…

20 minutes ago

ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…

34 minutes ago

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

1 hour ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

1 hour ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

2 hours ago