Բրիտանական BBC-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում՝ մասնավորապես Կատալոնիայում, հարյուրավոր հրշեջներ և մեծ քանակությամբ տեխնիկա պայքարում է վերջին 20 տարում անտառային ամենախոշոր հրդեհների դեմ: Հրդեհների հիմնական պատճառը վերջին օրերին ամբողջ Եվրոպայում գրանցված օդի բարձր ջերմաստիճանն է: