X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

2016-ին խախտված գծի պատճառով մենք ունեցանք անհաջողություններ պատերազմի սկզբում

Մենք պետք է առնվազն վերականգնենք 1994 թվականի առաջնագիծը և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան՝ այսպիսի հայտարարություն արեց ասուլիսում ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Նա շեշտեց, որ ընդհանրապես պետք է վերականգնվի այն առաջնագիծը, որը կար 1994 թվականին։ Այն խախտվել էր 2016 թվականին, և այդ խախտված գծի պատճառով է, որ Ադրբեջանը ունեցավ սկզբում որոշ հաջողություններ։

Խախտված գիծը հակառակորդին հնարավորություն տվեց, որ 4 տարի հետո նորից պատերազմ սկսի։ Այսինքն այդ փոքր տարածքային նվաճումները մեծ պատերազմի հիմք են դառնում։

«Այս պատերազմում Ադրբեջանը չպետք է ունենա տարածքային որևէ նվաճում։ Միջազգային հանրության պարտքն էլ է, որ միջնորդ են այս ամենի մեջ։ Հատկապես 94 թվականի զինադադարը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ և առաջնագծի բորլոր քարտեզները կան Ռուսաստանի շտաբում արբանյակային նկարների ձևով։ Շփման գիծը մենք պետք է վերականգնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի մոտ կրկին գայթակղություն չառաջանա նոր պատերազմ սկսելու համար»։

Մասիս Մայիլյանը նշեց, որ Ռուսաստանը ջանքեր է ներդնում զինադադարի հաստատման համար, տեղի են ունեցել հեռախոսազրույցներ ՀՀ վարչապետի և Պուտինի միջև, կան հայտարարություններ տարբեր մակարդակներով, սակայն այսօր կա նոր գործոն՝ Թուրքիան։

«Այսօր ավելի խոշոր խաղացող է հայտնվել՝ ի դեմս Էրդողանի և այս հանգամանքը պետք է հաշվի առնենք»,- ասաց նախարարը՝ ընդգծելով՝ որ, ամեն դեպքում, ուժը մեր կողմում է՝ միջազգային հանրությունը մեզ է սատարում։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս