Ստեփանակերտում աշխատող արտասահմանցի լրագրողները զարմացած են, որ օրեր շարունակ խանութները փակ են, բայց որևէ խանութ թալանված չէ, անգամ այն խանութները, որոնց ապակիները կոտրված են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ պատմել է լրագրող, իրավապաշտպան Արման Ղարիբյան:
«Լրագրողներից մեկը տեսել էր, թե ինչպես են մարդիկ մտնում խանութ, վերցնում՝ ինչ իրենց պետք է, և թողնում գումարը խանութում, թեև գիտեն, որ խանութպանը քաղաքում չէ։ Ոչ մի այլ երկրում նման բան չեն տեսել, հատկապես պատերազմող երկրում»,- պատմել է նա եւ նշել, որ Ստեփանակերտի իշխանությունները սա բացատրում են ոչ միայն մարդկանց բարեխղճությամբ ու համախմբվածությամբ, այլև նրանով, որ քաղաքապետարանը մատակարարում է անհրաժեշտ սնունդ բնակչությանը, այդ հարցում ի դեպ, Ստեփանակերտին օգնում է նաև Երևանի քաղաքապետարանը։
Լրագրողը նշել է, որ այս մասին շուտով մի նյութ կհրապարակվի միջազգային մեդիայում:

















