X
Մենք սոց. ցանցերում

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են ԱԳ նախարարների մասնակցությունը Մոսկվայի հանդիպմանը

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունն այսօր Մոսկվայում կայանալիք խոհրդակցություններին:

Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային եւ հավելելով, որ այս պահին ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ:

Հանդիպման ժամի մասին տեղեկություններ առայժմ չկան, սակայն հանդիպումն այսօր է: ԱԳ նախարարները մեկնում են Մոսկվա:

Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն էլ TACC-ի հետ զրույցում նշել է, որ Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է ուրբաթ օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Նա հավելել է, որ նախարարը կժամանի օրվա երկրորդ կեսին եւ խորհրդակցություններ կլինեն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները: Ըստ Պուտինի՝ դա պետք էր գերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար:

«ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»,- ասված էր Կրեմլի հաղորդագրությունում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս