Ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել Ուկրաինայի Խարկովի մարզի` մարտական գործողություններին հարակից շրջաններից, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ մանրամասնելով, որ Չուգուևի, Խարկովի, Բոգոդուխովի շրջաններից ընդհանուր առմամբ տարհանվել է 10 հազար 314 մարդ։
Ավելի վաղ՝ նա տեղեկացրել էր մարտական թեժ գործողություններին հարակից այդ շրջաններից բնակիչների տարհանման գործընթացի մասին: