Արցախ

Չեխիայի խորհրդարանը ընդունել է բանաձև և դիմել կառավարությանը՝ մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկով

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների Պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բանաձև:

Այսօր նաեւ Չեխիայի Հանրապետության Սենատն է ընդունել բանաձեւ և կառավարությանը դիմել մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկով։

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային՝ ներդրված ջանքերի և կատարված աշխատանքի համար:

Բանաձևում Արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում երրորդ երկրների կառավարություններին չներգրավվել հակամարտության մեջ և թույլ չտալ այլ տարածքներից անհատ զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

Կոմիտեն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին վերջ տալ զինված հակամարտությանը, թույլ տալ զոհերի աճյունների արժանապատիվ հանձնումը հողին և վերադառնալ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձևաչափով: Կոմիտեն իր ափսոսանքն է հայտնում մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ և արտահայտում է իր վրդովմունքը քաղաքացիական թիրախների ռմբակոծման, ինչպես նաև միջազգայնորեն արգելված զենքի, մասնավորապես՝ կասետային ռումբերի կիրառման կապակցությամբ:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

13 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

14 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

14 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago