Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այս օրերին ընթանում է շախմատի Grand Chess Tour մրցաշարը: 6-րդ տուրում Լևոն Արոնյանը խաղի 55-րդ քայլում հաջողության է հասել ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Կայացած 6 տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակած 3.5 միավորով կիսում է 4-6-րդ հորիզոնականները: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը ամերիկացի Հիկարու Նակամուրան է: