Քիչ առաջ հեռախոսով խոսեցի Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի տեղի ունեցած քայլերթի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ:
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Նազարյանը հայտնում է, որ Գևորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Շուտափույթ ապաքինում մաղթեցի Գևորգին ու շնորհակալություն հայտնեցի, որ մեր հայրենակիցները եվրոպական քաղաքներում շարունակում են համայն աշխարհին ահազանգել Արցախի և Հայաստանի դեմ դուրս եկած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքի մասին:
Այսօր էլ առավոտյան Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված մի մոլեռանդ հարձակվել է եկեղեցում գտնվող մարդկանց վրա: Եվ դա դեղի է ունենում Փարիզում ուսուցչի գլխատումից 13 օր անց: Ցավում եմ, որ Ֆրանսիայի մեր բարեկամ ժողովրդին նորից ցավ են պատճառում: Եթե ժողովրդավարության առաջնորդները ի զորու չլինեն սաստել ահաբեկչական մեթոդներով գործող պետություններին, ապա այդ պետություններից դուրս եկող քաղաքացիներն իրենց անհանդուրժող, ծայրահեղական ու հանցագործ վարքով խաթարելու են մարդկանց հավատն առ ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը ու այս պարագայում ոչ մեկ՝ անկախ ազգությունից ու բնակությունից, չի կարող մտածել, որ հանգիստ ու խաղաղ կյանք կարող է ունենալ: Մենք պե՛տք է միասին գործենք»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…