Աշխարհ

Էմանուել Մակրոն. «Թուրքիան տարածաշրջանում ունի կայսերական հակումներ»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռարձակված հարցազրույցում մեղադրել է Թուրքիային ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ «ռազմատենչ» դիրքորոշում որդեգրելու մեջ ՝ ասելով, որ լարվածությունը կարող է թուլանալ, եթե իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարգանք ցուցաբերի և ստեր չտարածի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Թուրքիան ռազմատենչ վերաբերմունք ունի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ», – ասել է Մակրոնը «Ալ-Ջազիրա» -ին տված հարցազրույցում` դատապարտելով Թուրքիայի պահվածքը Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում:

Նրա խոսքերով, Ֆրանսիան ցանկանում է, որ ամեն ինչ «հանդարտվի»: Բայց որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ «Թուրքիայի նախագահը հարգի Ֆրանսիային, հարգի Եվրամիությունը, հարգի նրա արժեքները, ստեր չտարածի և չխոսի վիրավորանքների լեզվով»:

Մակրոնը նաեւ ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և առաջարկել օգնություն Ֆրանսիայից:

Ֆրանսիայի նախագահը ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար «անակնկալ և ագրեսիա» է համարում Թուրքիայի միջամտությունը Սիրիայում: Նրա խոսքերով, Անկարան չի հարգել զենքի բեռնարգելքի մասին որոշումը Լիբիայում եւ ագրեսիվ գործողություններ է իրականացրել Միջերկրական ծովի արևելքում:

«Ես շեշտում եմ, որ Թուրքիան տարածաշրջանում ունի կայսերական հակումներ, և կարծում եմ, որ այդ կայսերական հակումները իրենցից լավ բան չեն ներկայացնում տարածաշրջանի կայունության համար: Այսքանը եւ վերջ», ասել է Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ, ինչն իր գագաթնակետին հասավ անցյալ շաբաթ, երբ Էրդողանը կասկածի տակ առավ Մակրոնի հոգեկան առողջությունը:

Ֆրանսիան դրան պատասխանեց Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու խիստ ու անսովոր քայլով:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

8 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

8 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

8 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

9 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

9 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

9 hours ago