Facebook
04.11.2020

Շուրջ 10 օր է առաջնագծում ենք. այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը. Արագածոտնի մարզպետը կոչ է անում միանալ իրենց

Շուրջ 10 օր է առաջնագծում ենք. այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը. Արագածոտնի մարզպետը կոչ է անում միանալ իրենց

«Արագածոտնի արծիվներ» կամավորական ջոկատը՝ իմ գլխավորությամբ, արդեն շուրջ 10 օր է՝ առաջնագծում է՝ կյանքի ու մահվան սահմանագծին: Այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը: Եվ մենք ուս ուսի տված՝ եղբայրական պատերազմի մեջ ենք ընդդեմ չարիքի, ընդդեմ մի նոր ցեղասպանության: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Շատ են խոսակցությունները, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանի տարբեր հատվածներում, թե ինչի կարիք կա առաջնագծում:

Սահմանին տիրող իրավիճակը հետևյալն է. բոլորս ուս ուսի տված՝ դաժան մարտերում արժանի պատասխան ենք տալիս թշնամուն, կանխում ենք նրանց առաջխաղացումը, ձախողում ենք նրանց ծրագրերը և տալիս ենք ուժգին հակահարված:

Ինչի՞ կարիք կա առաջնագծում. առաջնագծում հենց քո կարիքը կա՝ միանալու մեր մեծ ընտանիքին: Առաջնագծում հենց քո կարիքը կա թշնամուն ծնկի բերելու համար և թշնամուն վերջնականապես հասկացնելու, թե ով է այս սուրբ հողի տերը:

Մենք երդում ենք տվել զենքին և մկրտվել արկերի սուլոցների և պայթյունների տակ:

Մենք մեր տունը, մեր սուրբ հողը անգամ կյանքի գնով չենք զիջելու թշնամուն: Եվ հենց հիմա պահն է հայրենասիրության, պահն է հայրենիքի արժանի զավակը լինելու:

Կրկին կոչ եմ անում բոլորին անհատապես կամ խմբերով ներկայանալ զինկոմիսարիատ, կամավորագրվել, անցնել համապատասխան արագ վերապատրաստում և միանալ մեզ:

Տեղի ունեցողը, ոչ ավել, ոչ պակաս, ազգի գոյության հարցն է, և ամեն մեկս պետք է որոշենք այս իրավիճակում մեր անելիքը:

Մենք կռվում ենք հանուն մեր ու գալիք սերունդների, հանուն ապագայի, հանուն լույսի, հանուն վաղվա օրվա հույսի և մենք պատրաստ ենք մեռնել հանուն կյանքի:

Մենք, անկասկած, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Էլ արցունք չկա լացի,

Բայց բազուկներում ուժ կա հարվածի,

Թշնամուն հաստատ բերելու ենք ծնկի,

Բայց այս անգամ այնպես, որ էլ երբեք ոտքի չկանգնի»,- Դավիթ Գևորգյանի հետ հեռախոսազրույցը նրա ֆեյսբուքյան էջում հրապարակել է մարզպետի օգնական Մերի Բադալյանը:

Լրահոս
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
16:21
ՌԴ նախագահը չի ցանկացել, չի շնորհավորել. Փաշինյան
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
16:18
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
16:02
Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
15:45
Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
Միջին նորոգման աշխատանքներ՝ Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում
13:42
Միջին նորոգման աշխատանքներ՝ Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում
Մենք ԵԱՏՄ-ին վերաբերվում ենք որպես մեր կազմակերպություն. Պապոյան
13:28
Մենք ԵԱՏՄ-ին վերաբերվում ենք որպես մեր կազմակերպություն. Պապոյան