Facebook
06.11.2020

Պարգևավճարի ամենամեծ տոկոսը ստանում էին ամենաքիչ վարձատրվող աշխատողները. դա սկզբունք է

Պարգևավճարի ամենամեծ տոկոսը ստանում էին ամենաքիչ վարձատրվող աշխատողները. դա սկզբունք է

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ստիպված եմ խոսել այս թեմայով…

Պարգեւավճարների խնդիրը միշտ էլ պիտի է հանրության ուշադրության կենտրոնում մնա: Դա նորմալ է: Աննորմալ ա, երբ էդ թեման անվերջ ջրի երես էին բարձրացնում դեռ խաղաղ ժամանակ նաեւ այն մարդիկ, որոնք տարիներով «պարգեւավճարներ» էին ստանում: Ամեն ամիս, ծրարով, գաղտնի: Ստանում էին չհարկվող ահռելի գումարներ… Ստանում էին հանցավոր աշխարհի կանոններով ձեւավորված «общаг»-ից, համաձայն հստակ մշակված կանոնների. «բիզնես չունեցող» պատգամավորները՛ էսքան, նախարար-փոխնախարարները՛ էսքան, գրպանային «մտավորականները», լրագրողներն ու լրատվամիջոցները՛ էսքան, փոխքաղաքապետերը՛ էսքան, մի շարք «քաղաքական գործիչները»՛ էսքան…: $2000 $3000, $5000, $15000, $20000… Հետն էլ բնակարաններ, հողակտորներ… Հայաստանի քաղաքացիներից գողացված փողերը:

Ես մի կառույց եմ ղեկավարում, որը անցյալ տարվանից բյուջեով նախատեսված պարգեւավճարների ֆոնդ ունի: Ու էդ ֆոնդը թույլ տվեց ինձ, որպես ղեկավարի, էականորեն բարձրացնել կառույցի գործունեության արդյունավետությունը, աշխատակիցների միջեւ մրցակցային մթնոլորտ ձեւավորել, օգնել կարիքավորներին, արժեքավորել պետական աշխատանքը, պահանջել ավելին, բացառել պաշտոնական դիրքի չարաշահումը որոշում կայացնող միջին աստիճանի ղեկավարների մոտ: Պարգեւավճարների չափը որոշվել է, խորհրդակցելով աշխատակիցների անմիջական ղեկավարների հետ: Ու պարգեւավճարի ամենամեծ տոկոսը աշխատավարձի համեմատ ստանում էին ամենաքիչ վարձատրվող տեխնիկական աշխատողները, օրինակ, 80 հազար դրամ ստացող հավաքարարները: Դա սկզբունք է: Երբեմն եղել է, որ նույնիսկ Հանձնաժողովի անդամները պարգեւավճար չեն ստացել, որպիսզի ծանրաբեռնված աշխատակիցները մի քիչ ավելի մեծ գումար ստանան:

Պարզ պատկեր է. նախկինում ամսական մի քանի տասնյակ միլիոն դոլարներ էին հատկացվում «էլիտայի» մի 2 հազար անդամների համար, հիմա մի քանի միլիոն՛ պետական ապարատի տասնյակ հազար աշխատակիցների համար: Հիմա ձեր աչքը ԱԳՆ-ում աշխատող 100 հազար դրամանոց կցորդի, կամ մեր Հանձնախողովի 80 հազար դրամանոց պահակի ամիսը 20-30 հազար հավելավճարի վրա է՞:

Չեմ բացառում, որ հիմնարկներ կարող են լինել, որտեղ ղեկավարը ինքն իրեն, կամ իր կողմից շատ սիրված գործավարին աշխատավարձի եռակի չափով կարող է պարգեւատրել: Գտեք դրանց, անարգանքի սյունին գամեք, պահանջեք հեռացնեն աշխատանքից: Բայց պարգեւավճարների թեման մի շահարկեք: Հատկապես դա վերաբերվում է ծրարային «պարգեվավճարներով» լողավազանով երկհարկանի տուն կառուցած նախկին պաշտոնյաներին: Որոնք էդ լողավազանի մոտ սուրճ խմելով էս Ֆեյսբուքում իրենց արդար հուզմունքն են արտահայտում մեր հիմնարկի ֆանատաստիկ արդյունավետությամբ աշխատողողի ամսական 50 հազար, կամ իմ 130 հազար ստացած պարգեւավճարով:

P.S. Սեպտեմբեր ամսվա պարգեւավճարը փոխանցել ենք Հիմնադրամ: Եւ ոչ թե մեխանիկորեն, այլ հատ առ հատ բոլոր աշխատակիցների համաձայնությունը ստանալով: Ոչ ոք ՈՉ չասեց, ոչ ոք… Ու պարզ ա, որ քանի պատերազմ ա, պարգեւավճարները ճոխություն են…

P.S.-2 Գրելով, Արծրունին եմ լսում: Ասում ա, վերջին 2 տարվա ընթացքում ավելի շատ արդիական զենք է Հայաստանը գնել, քան նախորդ 10 տարիներին: Էդ բասեյնի մոտ խմած կոֆեն ձեր բկին չի կանգնում?

Լրահոս
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
19:51
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
16:46
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
15:18
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
13:33
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
13:12
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
12:01
ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան