

Արցախի ՄԻՊ-ի ֆեյբուքյան էջում հրապարակում է տեղադրվել Տիգրան Օհանջանյանի պնդումների վերաբերյալ։
Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Տիգրան Օհանջանյանի հրապարակային պնդումների հիմքով
2019 թվականի հունիսի 27-ին Civilnet.am լրատվական կայքը հրապարակել է «Գալիս էին բերդ, ինձ ծեծում ու գնում. Շուշիի նախկին բանտարկյալ» վերտառությամբ նյութը, որին կից տեսանյութում ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Տիգրան Օհանջանյանը ներկայացնում է ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ կատարած խոշտանգումների և այլ ապօրինությունների մասին պնդումներ:
Մասնավորապես, Տ.Օհանջանյանը պնդում է, որ 2014 թվականի հունիսին զենք-զինամթերք կրելու ու ապօրինի պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանություն, որտեղ իրեն ապօրինաբար պահել են 13 օր: Նախկին դատապարտյալը նշում է, որ այդ ընթացքում ինքը հնարավորություն չի ունեցել իրացնելու ազատությունից զրկվելու դեպքում անձի՝ օրենքով նախատեսված իրավունքները՝ հեռախոսազանգի իրավունք, փաստաբանի իրավունք և այլն: Բացի այդ, Տ.Օհանջանյանի պնդմամբ, ազատությունից փաստացի զրկման պահից մինչեւ պատժի կրման ավարտը ինքը բազմիցս ծեծի և անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների է ենթարկվել ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից:
Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 15–րդ հոդվածով՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:
Քննարկման հետագա ընթացքի մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Ավելին՝
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…