Facebook
08.11.2020

Աննային չներեցին, չներեցին Տիկին Հակոբյան լինելու համար ու պատճառով…

Աննային չներեցին, չներեցին Տիկին Հակոբյան լինելու համար ու պատճառով...

Հիշում ե՞ք 2018թ.-ին Հանրապետության հրապարակում հազարավոր հայերի առաջ դողացող ձայնով ելույթ ունեցող, խիտ ու խուճուճ մազերով, սլացիկ հասակով նուրբ կնոջը, ով էդ հազարների մեջ ամենից շատը ուներ աջակցության, հույսի, թիկունքի ու հավատի կարիք, ով ամենից շատն էր մրսում, բայց էդ ամեն ինչը մազերի հետ քամուն տված բոլորին հենց ինքն էր հույսով ծածկում, բոլորին խնդրում էր հավատալ, չկոտրվել, պայքարել ու խոստանում էր հաղթել։

Աննան էր, նույն Աննան, էն Աննան, ում բոլորս հպարտությամբ ու պատվով դարձրինք տիկին Հակոբյան։ Գիշերը հրապարակի բեմում դողացող հայուհուն մեր ձեռքերով կանգնեցրինք աշխարհի դիմաց, որպես հայ կնոջ, հայ մոր, ընտրված ղեկավարի սիրելի կնոջ, հայոց պետության առաջնորդի ու պետականության ուղեկցի. Աննային մենք նվիրեցինք աշխարհին, որ աշխարհը հայ կնոջը Աննայի մեջ ու Աննայով ճանաչի։

Աննային սիրեցին, Աննային փայփայեցին, Աննային գրկեցին, բայց Աննային չներեցին.

Աննային չներեցին Նիկոլի կինը լինելու համար. նա պիտի պերճանքի մեջ խեղդվեր,

Աննային չներեցին Մարիամի, Աշոտի, Շուշանի ու Արփիի մայրը լինելու համար. նրա զավակները պիտի հղփացած լինեին,

Աննային չներեցին իջևանցու հարս լինելը. նա պիտի ղարաբաղցուն տուրք տար,

Աննային չներեցին Հրաչ Հակոբյանի քույր լինելը. նրա եղբայրը պիտի ճակատագրեր պարտվեր,

Աննային չներեցին ամուսնու հայրական տանը գոգին դրված ամանի մեջ կանաչ լոբի մաքրելը. նրա սեղանից պիտի բյուջեն ծորար,

Աննային չներեցին զինվորի մայր լինելը. նրա որդու համար պիտի հազարավոր մայրեր որդի թաղեին,

Աննային չներեցին դեռատի օրիորդի մայր լինելը. նրա դուստրերը պիտի օլիգարխի հարս մեծանան,

Աննային չներեցին Արփիին մայրական սիրով սիրելը. նա պիտի մանկություններ գողանար,

Աննային չներեցին ուսերն ու գեղեցիկ ոտքերը բաց կարմիր զգեստի համար, երբ բոլոր այլ կանայք կարմիրի մեջ միշտ ամենագեղեցիկն են,

Աննային չներեցին Արցախն ու Հայաստանը խաղաղությամբ ու ծաղիկներով սիրելը,

Աննային չներեցին Արցախն ու Հայաստանը զենքով ու համազգեստով պաշտպանելը,

Աննային չներեցին սեղանի վրա 3-րդ կենացով հայրենիք սիրողները,

Աննային չներեցին որդիներին բանակից աշխարհի ծայրեր փախցրածները,

Աննային չներեցին ամուսիններին օրենքից փեշերի տակ թաքցնողները,

Աննային չներեցին հայրենիք ծախողներն ու ուրիշների որդիների մատաղով Հայրենիք բառը ամենից բարձր գոռացողները….

Աննային 2 տարի առաջ գրկեցին, սիրեցին ու փայփայեցին,

Բայց Աննային չներեցին,

Չներեցին Տիկին Հակոբյան լինելու համար ու պատճառով ~

Վիկա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
15:32
Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
15:15
Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
15:09
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայուն»-ից՝ «դրականի»
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
14:45
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
14:28
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
14:26
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամ
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
14:15
Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
14:00
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» առաջին քվեարկությունը կայացել է
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
13:49
Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ
Միջին նորոգման աշխատանքներ՝ Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում
13:42
Միջին նորոգման աշխատանքներ՝ Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում
Մենք ԵԱՏՄ-ին վերաբերվում ենք որպես մեր կազմակերպություն. Պապոյան
13:28
Մենք ԵԱՏՄ-ին վերաբերվում ենք որպես մեր կազմակերպություն. Պապոյան
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
13:08
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Հյուսիս-հարավի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
12:53
Հյուսիս-հարավի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին հարաբերությունների ամրապնդման համար
12:40
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին հարաբերությունների ամրապնդման համար
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
12:14
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը