Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։
Գիշերը անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նշվում է, որ հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

















