ՀՀ զինված ուժերը ստեղծողներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, պատմել է այն խնդիրների մասին, որոնք այս փուլում պետք է դրված լինեն Արցախի պաշտպանության բանակի առջև։
Արցախի ռազմական հրամանատարությունը անհապաղ պետք է ադրբեջանական բանակի՝ Շուշի ներթափանցած դիվերսիոն խմբերի շրջապատման և ոչնչացման ծրագիր կազմի։ Իրավիճակը խիստ վտանգավոր է և ոչ ստանդարտ. անսպասելի լուծումներ են պահանջվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել անկախ Հայաստանի զինված ուժերը ստեղծողներից մեկը` նախկինում ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Բերդաքաղաք Շուշիի մերձակայքում ծանր մարտեր են ընթանում։ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ չնայած Արցախի պաշտպանության բանակը դիվերսիոն խմբերին հսկայական վնաս է հասցնում, այնուամենայնիվ, վերջիններս լուրջ վտանգ են ներկայացնում, որն անհրաժեշտ է հնարավորինս արագ չեզոքացնել։
«Հիմա պետք է պահեստային զորք տեղափոխել Շուշի, հզոր կրակային հարվածներով շղթայել հակառակորդի հիմնական խմբավորումը, կաշկանդել նրա ուժերը ականապայթյունային պատնեշներով և առաջ անցած խմբերը ոչնչացնելու համար ուժեր գործարկել, հակառակ դեպքում նրանք կարող են մեր հրամանատարության համար մի շարք խնդիրներ ստեղծել»,-նշեց Տեր-Գրիգորյանցը։
Ամբողջական հոդվածը՝ սկբնաղբյուրում:

















