Քաղաքականություն

Պատերազմական իրավիճակում առավել քան անհրաժեշտ է ՌԴ-ի հետ վերականգնել լիարժեք հարաբերություններ

«Դեռևս հոկտեմբերի 27-ին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները դիմել էին առաջարկով վարչապետին՝ հրավիրելու անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որովհետև այդ ժամանակահատվածում արդեն իսկ կային բազմաթիվ կուտակված հարցեր, որոնց պատասխանելու կոմպետենցիան բացառապես անվտանգության խորհրդի անդամներին էր պատկանում, սակայն, ցավոք սրտի, այդ առաջարկն այդպես էլ արձագանք չգտավ։

Մասնավորապես սահմանափակվեցին իշխանությունների ներկայացուցիչները վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությամբ, թե օրեր առաջ այդ ձևաչափով արդեն իսկ հանդիպում կայացել է, սակայն սա ինձ համար առավել քան տարօրինակ ձևակերպում է, որովհետև ռազմական դրության պայմաններում, պատերազմական իրավիճակում, երբ յուրաքանչյուր վայրկյան սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, եթե գտնում են այդ անհրաժեշտությունը և հրամայականը, ապա հարկ է, որ դրան որոշակի արձագանք, այնուամենայնիվ, լիներ»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ այսօր անհրաժեշտություն է նմանատիպ հանդիպման անցկացումը, բայց դեռ վարչապետի կողմից որևէ պատասխան չի հնչել։

Իվետա Տոնոյանը կարծում է, որ խորհրդարանական ուժերը իրավասու են ունենալ ցանկություն տիրապետել ինֆորմացիայի, որը կապված է Արցախի անվտանգության, ՀՀ սահմանների անվտանգության հետ, ուստի խմբակցությունների առաջարկ-պահանջը սրանով է պայմանավորված եղել։

Անդրադառնաով խմբակցության անդամների Մոսկվա կատարած այցին՝ պատգամավորը ասաց, որ պատվիրակները ռուս գործընկերներին են փոխանցել Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, որը Տոնոյանի կողմից ձևակերպվեց հետևյալ կերպ․

«Ստեղծված իրավիճակում առավել քան անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Ռուսաստանի Դաշնության հետ, մեր ռազմավարական գործընկերոջ հետ լիարժեք հարաբերությունները»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

33 minutes ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

51 minutes ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

1 hour ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

1 hour ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

2 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

2 hours ago