Քաղաքականություն

Երբ կզգամ, որ այլևս անելիք չունեմ, կգնամ, ինչպես որոշել էի պատերազմից առաջ

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրում է.

Խոսելն անգամ դժվար է, արցունքները խեղդում են ամեն բառի հետ, այո’, սա մեր վերջին հարյուրամյակի ամենասարսափելի էջն էր ու ամենաամոթալի պարտությունը, որի հետ հաշտվել հնարավոր չէ, բայց գործել պետք է, ինչն էլ անում եմ օրուգիշեր։

Հրաժարականն ու պատասխանատվությունից փախուստն այս պահին ամենահեշտն է, ամենացանկալին, հատկապես ինձ համար, որ դեռ մինչեւ պատերազմն ու այս արհավիրքն արդեն իսկ հրաժարվել էի մանդատից, բայց պետության ու պետականության կորստի վտանգը ստիպում է ամուր կանգնել եւ չթուլանալ։

Այո, այս փաստաթուղթը դեռ շատ բացեր ունի եւ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ինձ համար այս պահին գերակա է սա, նաեւ գերակա է եւ աշխատում եմ մարդկանց օգնելու, իրերը տեղափոխելու եւ ապրելու հնարավորությունների ստեղծման ուղղությամբ, մնացյալի մասին կմտածենք հետո, այսօր գործել է պետք եւ այդ գործելը փողոցում տարվող գործընթացը չէ, հեղաշրջման փորձ, ԱԺ նախագահի մահափորձ ու պետական կարեւորագույն շենքերի ավերը կազմակերպածների օրակարգը չէ, սա պետության կորստի է տանում, վստահ եմ շատերը հասկանում են։

Ես այսօր չեմ խոսում, բայց գործում եմ ուժերիս ներածին չափով ու երբ կզգամ, որ այլեւս անելիք չունեմ, կգնամ, ինչպես որոշել էի պատերազմից առաջ։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

22 minutes ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

52 minutes ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

1 hour ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

1 hour ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

2 hours ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

2 hours ago