Facebook

Ուզում եմ մեդիա մանիպուլյացիա կազմակերպողներին և դրան տուրք տվողներին պատասխանել հետևյալ կերպ

Իսկ ինչպիսի՞ քաղաք էր Շուշին: Ինչպիսի՞ քաղաքներ ու գյուղեր էին Արցախում, որոնք ուժով կամ թեկուզ դավադրությամբ չկարողացանք պահել: Բոլորն էլ հյուծված էին, որովհետև բոլորն էլ ենթարկվել են թալանի: Անխտիր: Իսկ Հայաստանում գյուղերից ու քաղաքներից որևէ մեկը կնշե՞ք, որ ծաղկում է ապրել, գեղեցկացել է: Երևա՞նը: Երևանը միայն անճոռնիացել է զուգահեռ դեգրադացիային և այլ բնակավայրերից մարդկանց պակասելուն, որոնց բյուջեները մսխվել են տասնամյակներով, որոնց մշակութային կյանքը կանգ է առել:

Ես հիմա գտնվում եմ սահմանապահ գյուղերից մեկում՝ Սյունյաց Շուշին է (չեմ նշի, թե որտեղ), որն ունի աննկարագրելի բնություն՝ մինչև հիմա այստեղ գարուն է, սակայն մսխված ու քամված հերթական բնակատեղին է: Ո՞ր մեկդ է գալու ու կազմակերպելու այստեղ պաշտպանություն: Ազնվորեն ասեք, ի՞նչ կարող եք անել, որպեսզի շենացնենք ու մարդկանցով բնակեցնենք զուգահեռ պաշտպանության կազմակերպմանը:

Ես ուզում եմ մեդիա մանիպուլյացիա կազմակերպողներին և դրան տուրք տվողներին պատասխանել հետևյալ կերպ, եկե՛ք, կպե՛ք, գործե՛ք, եթե այդքան կաք: Վաղն այստեղ սահմանադրված հակառակորդը կարող է հարձակում գործել, իսկ դուք Վրաստանի սահմանների վրայով չկարողանաք ճողոպրել ձեր փափկասուն մատիկները փրկելու համար:

Ես, որ ազատական եմ, հիմա ինչքան խորն եմ սկսել հասկանալ Նժդեհին… Հուզմունքս ու ցասումս, իմ նացիա, դեռ միայն սահմանափակվում է գրառում անելով ու լուռ գործելով, մինչև իմ խոսքի հերթը կգա: Եթե շարունակեք բզկտել ներսիս համերաշխությունն ու ներդաշնակությունը, եղբայրությունն ու մարդկությունը, ոչ մեկին չեմ զղջալու:
#ինքնիշխաններ
#գիտակիցներ
#ազատներ
#ՄենքՀաղթելուենք

Նարեկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago