Քաղաքականություն

«Ստորագրված փաստաթուղթն ուղղակի խայտառակություն է»․ Մարուքյան

«Ստորագրված փաստաթուղթը մենք ուսումնասիրում ենք, մեր օրենսդրության և Սահմանադրության համատեքստում։ Սահմանադրության համաձայն այս փաստաթուղթը համարվում է քաղաքական կամ ռազմական բնույթ կրող փաստաթուղթ, որը չի վավերացվել խորհրդարանում, ավելին՝ այս փաստաթուղթը մեր համար առաջացնում է այլ խնդիրներ՝ տարածքային ամբողջականության հետ կապված, որովհետև մենք այս փաստաթղթով զիջում ենք տարածքային ամբողջականությունից ինչ-որ իրավիճակ։ Այսինքն՝ մենք ասում ենք, որ թույլ կտանք, որ մեր տարածքով դուք անցնեք»,- հայտնեց ԼՀԿ առաջնորդը։

Էդմոն մարուքյանը մանրամասնեց՝ ճանապարհ ենք տալիս իրենց, էտ էլ էն դեպքում, որ փաստաթղթում նշված է, որ բոլոր շրջափակումները ապաարգելափակվում են, այսինքն՝ բացվում են։ Եթե բացվում են սահմանները, սուվերեն միջանցք ինչու են ուզում, հետն էլ հոգնակի։ Փաստաթղթում գրված է հոգնակի, ոչ թե մեկ։

«Սա ուղղակի խայտառակություն է, Արցախի հակամարտության հետ կապված երբևէ, որևէ թուղթ չի ստորագրվել, որը կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա, կամ որևէ ձևով Հայաստանին պարտավորության մեջ կդներ»,- հայտարարեց Մարուքյանը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

1 hour ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

2 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

2 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

3 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

3 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

3 hours ago