Թեպետ Նաիրա Զոհրաբյանը օրեր առաջ արդեն իսկ հնչեցրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա հոժարակամ, առանց «արյան հեղման» և հետո նաև պարզաբանել էր, որ իր խոսքերն աղավաղված են ներկայացնում լրատվամիջոցները, այնուամենայնիվ, երեկ կայացած հանրահավաքի ժամանակ պատգամավորուհին կրկին խոսեց անցնցում հեռացման և արյուն չթափելու մասին։
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա անցնցում, որովհետև մենք մեր երկրում իրավունք չունենք արյուն թափել, այն էլ դավաճանի համար»,- հայտարարեց Զոհրաբյանը։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ միավորված 17 կուսակցությունները և նրանց չմիացած, բայց նույնպես վարչապետի հրաժարականը պահանջող «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը պարբերաբար խոսում են «արյուն չթափելու» մասին՝ հասկանալի չէ՝ սպառնալով թե՞ նախազգուշացնելով հետագա զարգացումների մասին։
Թերևս հստակ է, որ ռևանշիստների և ընդդիմադիր խմբակցությունների համար պահը չափազանց բարենպաստ է՝ կա ստորագրված կապիտուլյացիայի փաստաթուղթ, որը, իրավմամբ, առաջացնում է ժողովրդի վրդովմունքը, ամենուր իշխում է անկումային հոգեվիճակ, որից առավելագույնն են ցանկանում քաղել ընդդիմադիր ուժերը՝ անգամ ակնարկելով ռազմական հեղաշրջման մասին, որը, անկասկած, կարող է կործանար լինել հայության համար։
Նաև անհերքելի է, որ այս շրջանում Հայաստանի համար առաջնահերթություն է կայունության և անվտանգության հաստատումը։ Միաժամանակ անհրաժեշտություն է, որ վարչապետի հրաժարականը լինի բացառապես սահմանադրական ճանապարհով՝ քաղաքական գործընթացների արդյունքում, որից հետո միայն հաջորդ կառավարությունը պետք է ձևավորվի ժողովրդի քվեով, ուստի ընդդիմադիր կուսակցությունների մանիպուլյատիվ լեզվի սայթաքումները և հայտարարությունները չափազանց վտանգավոր են։
Քրիստինե Հովսեփյան
Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…
Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…
Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…