Քաղաքականություն

Հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ. հարգեցին պատերազմում զոհվածների հիշատակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախարարներին շնորհակալություն հայտնեց ներդրած ջանքերի համար, իսկ նոր նախարարներին հաջողություն մաղթեց։

«Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, դա ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր, բայց այսօրվա մեր հրամայականը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք ծանր ժամանակներն ու հաղթահարենք այդ ծանրությունը», – ասաց նա։

Վարչապետը նշեց, թե իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։ Նրա խոսքով՝ արտաքին ու ներքին կայունության ապահովումն ու իր հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է։

Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունն Արցախին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել։

«Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը», – ասաց նա։

Փաշինյանը առաջնահերթություն համարեց նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը։

«Պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակական երաշխիք, ընդ որում, օրակարգը պետք է ընդլայնվի։ Պետք է տեղի ունենա կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման ու վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Մեր ամենակարևոր անելիքը ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի ու իրավիճակի տերը լինելու ու փաստի պահպանումն է ու այս հանգամանքի ինստիտուտցիոնալ հզորացումը», – ընդգծեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ապագան ում հետ պետք է կառուցի։

«Մենք պետք է թույլ չտանք, որ ապագայի հավատը սպանվի», – ասաց Փաշինյանը։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

45 minutes ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

1 hour ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

1 hour ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

2 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

2 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

2 hours ago