Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով․
«Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ քույրեր ու եղբայրներ մեզ հետ չեն ապրում նույնիսկ այս դժվար ժամանակները։ Բայց մենք պետք է ապրենք այս դժվար ժամանակները և հաղթահարենք այս ժամանակը ու նրա ծանրությունը։ Ուզում եմ նորից ասել, որ որպես ՀՀ վարչապետ, ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը։ Արտաքին և ներքին կայունության ապահովումը և նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն է, մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա։
Կառավարությունը Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն 2 միջոցառում է ընդունել՝ բավականին մասշտաբային։ Աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը՝ Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ։
Բացարձակ անհրաժեշտություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը։ Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի բարդությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզանից։
Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է։
Նույնիսկ այս դժվար ժամանակներում Հայաստանում պետք է ստեղծել բարեփոխումների շարունակականության երաշխիք, ընդ որում՝ բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով։ Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա։ Ըստ այդմ՝ կառավարության ամենակարևոր անելիքը ՀՀ քաղաքացիների սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը։
ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան։ Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա։
Հայ ժողովրդի ստեղծարար ներուժն անսպառ է, մեր առաջիկա ամենակարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործոնի վրա։ Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատը սպառվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը»։
Քրիստինե Հովսեփյան
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…