Արցախ

Քաղաքացիական անձինք ենթարկվել են խեղման, կտտանքների՝ կենդանի և հետմահու

«Հոկտեմբերի 10-ից սկսած անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքներ պաշտպանի հետ համատեղ փակ զեկույցներ ենք սկսել պատրաստել, վերջերս 4-րդը տարածեցինք, 5-րդը պատրաստման փուլում է։ Փակ զեկույցներ ենք պատրաստել, քանի որ զեկույցներում կան բազմաթիվ դաժան պատկերներ և նաև անձնական տվյալներ՝ ցանկանալով հայ հասարակությանը զերծ պահել կատարված իրողություններից, հատկապես երբ ադրբեջանական կողմը նման տեսանյութերով նպատակուղղված ցանկանում է ճնշել հայությանը՝ առաջացնելով լրացուցիչ վախեր զինծառայողների և հասարակության տարբեր խմբերի մոտ»,- առցանց քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա մանրամասնեց, որ այս տեսանյութերի և լուսանկարների տարածումը համացանցում առաջացնում է հոգեկան տառապանքներ, որից «արդյունավետ» կերպով օգտվում է հակառակորդը՝ ապահովելով դրանց լայն տարածումը հայկական լսարաններում։ Կան հիմնավոր փաստարկներ, որ այս գործելաոճը գտնվում է անմիջապես ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ, լրատվական էջերը և կայքերը, որոնք ներգրավված են հոլովակների և լուսանկարների հանրայնացման գործում, տարբեր թելերով կապվում են Ադրբեջանի քարոզչամեքենայի հետ։

Բեգլարյանը նկատեց՝ միանշանակ է, որ այդպիսի լուսանկարների և տեսանյութերի դուրս բերումը բանակից անհնար է առանց իշխանությունների թույլատրության և իմացության։ Առ այսօր Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը վերլուծում են եղած նյութերը, փորձ է արվում մշակել, տվյալներ հավաքագրել, վերլուծություններ կատարել, որոնք ներկայացվում են Արցախի և Հայաստանի իշխանություններին, Պաշտպանության նախարարություններին և դրանց կից գործող «Գերիների և անհայտ կորածների» հանձնաժողովներին, որոնք լիազոր մարմին են հանդիսանում և պատասխանատու են այս գործողությունների համար, իսկ ՄԻՊ-երը միայն աջակցում են գերիների վերադարձման գործընթացին։

Տվյալները վերջնական չեն, բայց իրենց կողմից կատարված վերլուծությունների վրա հիմնվելով՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ ունենք 50-60 ռազմագերի, բայց դեռ պարզվել է միայն 30-ի ինքնությունը, որոնց տվյալները փոխանցել են Կարմիր խաչին, ըստ անհրաժեշտության՝ ռուսական կողմին և քաղաքական իշխանություններին։ Հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել փրկել կյանքեր։

Բեգլարյանը փաստեց՝ կան նաև քաղաքացիական անհայտ կորած անձինք, որոնց տվյալների հավաքագրումը կատարում է Արցախի ՄԻՊ-ը։ Արցախի քաղաքացիները գերեվարվել են իրենց բնակավայրերից և մոտավոր հաշվարկներով կա 30 անհայտ կորած անձ, որոնցից մի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, 11 անձ սպանվել է, որոնցից 7-ը հրադադարից հետո։ Առկա են եղել խեղման դեպքեր, այդ թվում նաև՝ հետմահու։ Կտրվել են ականջներ, հանվել են աչքեր, կենդանի վիճակում մարդկանց գլխատման դեպքեր են եղել։

Վերադարձվել են զոհված զինծառայողների 400 դիակներ։ Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից դիակների տարհանումը չի թույլատրում Ադրբեջանը միտումնավոր, նաև երկարաձգում է գերիների փոխանակման գործընթացը։ Նպատակը մեկն է՝ ազդել ներհայաստանյան իրավիճակի վրա և ավելացնել ժողովրդի տառապանքները։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացրել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ…

3 mins ago

Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր

Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

5 mins ago

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է Կիոդո գործակալությունը։ Ավելի ուշ Ճապոնիայի խորհրդարանի…

12 mins ago

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

15 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

16 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

16 hours ago