Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր

Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։

Այս տարի համաժողովը կանցկացվի «Մտքի ուժը․ Արհեստական բանականութունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո և տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հյուրընկալվելու են մի քանի տասնյակ երկրների, ընկերությունների և կորպորացիաների ներկայացուցիչներ։

Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշել է, որ WCIT- համաժողովը նշանակալի իրադարձություն է հաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային համայնքի համար՝ փորձի փոխանակման, արդիական թեմաների և խնդիրների լուծման քննարկման տեսանկյունից․

«Ֆասթ Բանկն իր գործունեությունը ծավալում է նորարարական միտումներով, և այս համագումարը ևս մեկ հնարավորություն է զգալ ՏՏ ոլորտի զարկերակը։

Համաժողովը նշանակալի իրադարձություն է նաև Հայաստանի համար, որն այդ օրերին առաջատար տեխնոլոգիաների համայնքի ուշադրության կենտրոնում է գտնվելու։

Ըստ այսմ՝ մենք խրախուսում ենք նման միջոցառումների իրականացումը, որոնք խթանում են Հայաստանի դիրքերը նորարարական տեխնոլոգիաների համաշխարհային ցանցում», – ասել է Արթուր Հարությունյանը։

Հավելենք, որ Ֆասթ Բանկը հանդիսանում է նաև հոկտեմբերի 4-ին համաժողովի սկիզբն ազդարարող WCIT 2024-ի համերգային ծրագրի համակազմակերպիչը։ Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, և ամերիկացի հայտնի փոփ երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոն։

WCIT-ն միջազգային հարթակ է, որը համախմբում է միջազգային գործարարներին, կառավարություններին և ակադեմիական առաջնորդներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի իրավական և քաղաքական խնդիրները, տնտեսական շուկան, համաշխարհային շուկայում բիզնես հնարավորությունները և տեղեկատվական տեխնոլոգիաների հեռանկարները։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է 34 մասնաճյուղ։ Ֆասթ բրենդը, որն արդեն 30 տարի գործում է Հայաստանում, ներկայացված է նաև Միացյալ Թագավորությունում։

Ընկերությունը վերջերս թողարկել է Բանկի հավելվածը։

Թիվ 1

Recent Posts

Կարեն Անդրեասյանը մտադիր չէ հրաժարական ներկայացնելու. ԲԴԽ

ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը, անդրադառնալով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո Կարեն Անդրեասյանի հրաժարականի հավանականությանը,…

57 seconds ago

Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն

Հայաստանում նախատեսվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր 4 գործառույթ տալ: «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և…

7 mins ago

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում…

24 mins ago

Իրանում ահաբեկչության հետևանքով չորս մարդ է մահացել

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել։ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Նիկշահր…

36 mins ago

Ադրբեջանական սադրանք Ֆրանսիայի դեմ

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդի Վիդադի Իսկանդերլին մի խումբ անձանց կողմից ենթարկվել է…

45 mins ago

Ալիեւը Հայաստանի ընդդիմությանը «հիմնավոր նյութ» է մատակարարում

Ոչ մի գաղտնիք չկա, թե ինչու՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսում է Հայաստանում ադրբեջանցիների…

51 mins ago