Քաղաքականություն

Իշխանությունները աթոռից կառչած չեն, պարզապես հրաժարական չի պահանջում ժողովուրդը

Կարևոր է պահպանել հպարտությունն ու արժանապատվությունը, քանի որ հատկապես այս օրերին որոշ ներհայաստանյան ուժեր արտաքին ուժերի հետ համընթաց փորձում են բորբոքել մեր արժանապատվության և հպարտության խոցերը։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանում և նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, ովքեր փորձում են քաոս սերմանել մեր երկրում, ցանկանում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս։ Երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձն ապահովելու համար։

«Ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ մենք սա թույլ չենք տալու»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իրենք աթոռից կառչած չեն, պարզապես դա չի ուզում ՀՀ հպարտ քաղաքացին։

Փաշինյանը նշեց՝ հաստատում է իր այն համոզմունքը, որ փաստաթուղթը չստորագրելու տարբերակ չկար, որովհետև ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը։

Այսօր կան հրատապ լուծումներ պահանջող հարցեր, որոնք բխում են նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից։ Կարևորագույն խնդիր է սահմանազատումը, որի հիմքում ընկած են Խորհրդային միության շրջանի քարտեզները։

«Ամեն անգամ այս հարցի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն  և քաոսի տարածելը արվում է մի նպատակով՝ նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետև սովոր են արյունով իշխանության գալ և արյունով իշխանություն պահել։ Բայց մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա թույլ չի տալու, նաև Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, և սա թույլ չեն տալու»,- շեշտեց Փաշինյանը։

Փորձ է արվում անջրպետ առաջացնել կառավարության և ժողովրդի միջև, որը չի հաջողվում իրականացնել, քանի որ ժողովուրդը երբեմն  դառնացած է և զայրացած,  երբեմն հիասթափված է ու հուսալքված, բայց այդ ամենի միջից վարչապետը տեսնում է ժողովրդի վստահությունը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago