Արցախ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմից տուժած Արցախի բնակչությանը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմի հետևանքով տուժած Արցախի բնակչությանը: Մինչ օրս Հիմնադրամն ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել՝ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին օգնելու նպատակով: Այդ օգնությունն առաջնահերթ կերպով ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած կանանց, երեխաներին ու տարեցներին ապահովելու կենսաապահովման նվազագույն պայմաններով՝ սնունդով, հագուստով, ջեռուցմամբ, դեղորայքով, գրենական պիտույքներով, ինչպես նաև հիգիենայի միջոցներով՝ կանխելու նրանց շրջանում ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածումը: Կից ներկայացնում ենք մարդասիրական աջակցության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը հայերեն ու անգլերեն լեզուներով, ինչպես նաև լուսանկարներ ծրագրերի իրականացման ընթացքից: Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան Արցախի դեմ հանգեցրել է հումանիտար լուրջ ճգնաժամի, միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների՝ մասնավորապես կյանքի, առողջության, երեխաների, գույքի իրավունքների ոտնահարման, խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման և զոհված զինվորների մարմինների խոշտանգման: Պատերազմի ընթացքում թիրախավորվել և վնասվել են ռազմական օբյեկտներից հեռու գտնվող քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանության իր առաքելությանը, պատերազմի առաջին օրերից խստորեն դատապարտել է հակամարտության լուծումն ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառման միջոցով: Հիմնադրամը, քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների հետ, համատեղ հայտարարություններով ու նամակներով դիմել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան համայնքին` պահանջելով դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան, դատապարտել Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները և մարդու իրավունքի կոպտագույն խախտումներին տալ պատշաճ գնահատական: ԲՀՀ Հայաստանն աջակցում է նաև երկրի առաջատար իրավապաշտպաններին և իրավաբաններին՝ ապահովելու պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց համար արդարադատության մատչելիությունը։ Այս նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն վերականգնել Արցախի և Հայաստանի՝ պատերազմից տուժած շրջանների մարդկանց իրավունքները՝ միջազգային դատարաններում իրավական գործընթացներ սկսելու, իրավապաշտպան միջազգային մեխանիզմների օգտագործման և պատասխանատուներին պատասխանատվության կանչելու միջոցով։

Այս աշխատանքներին զուգահեռ ԲՀՀ – Հայաստանը ֆինանսավորում է մարդասիրական ծրագրեր՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում իրենց բնակավայրերը լքած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ընտանիքներին աջակցելու նպատակով: Հիմնադրամը, պետական կառույցների ու հասարակական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ, գնահատում է տեղահանված անձանց, մասնավորապես երեխաների, կանանց ու տարեցների կարիքները՝ նրանց թիրախային ու հրատապ աջակցություն տրամադրելու համար: ԲՀՀ Հայաստանը մինչ օրս ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել՝ Արցախից տեղափոխված ընտանիքներին օգնելու համար: Այդ օգնությունն առաջնահերթ կերպով ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց ապահովելու կենսաապահովման նվազագույն պայմաններով՝ սնունդով, հագուստով, ջեռուցմամբ, դեղորայքով, գրենական պիտույքներով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով՝ կանխելու նրանց շրջանում ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածումը:

Հիմնադրամի դրամաշնորհով Գորիսում ու հարակից համայնքներում ժամանակավոր ապաստան գտած կանանց ու երեխաներին տրամադրվել է սնունդ, հագուստ, հիգիենայի միջոցներ, գրենական պիտույքներ: Նմանատիպ օգնության փաթեթներ են տրամադրվել Գեղարքունիքի մարզում ապաստանած ավելի քան 400 արցախցիների: Երևանում և մարզերում գտնվող շուրջ 800 ընտանիքների հատկացվել է մեկ ամսվա համար նախատեսված սնունդ ու հիգիենայի պարագաներ: Հիմնադրամը, համագործակցելով Առողջապահության նախարարության հետ, ֆինանսավորել է նաև ռազմական գործողությունների առաջնագիծ մեկնած բժիշկների համար տաք սնունդի, ծածկոցների ու անձրևանոցների առաքումը: Մարդասիրական ծրագրերից բացի, ԲՀՀ Հայաստանն աջակցել է նաև պատերազմը լուսաբանող լրագրողների անվտանգության ապահովմանը: Հիմնադրամի դրամաշնորհով ձեռք են բերվել զրահաբաճկոններ և սաղավարտներ, որոնք անվճար տրամադրվել են առաջնագծում աշխատող ԶԼՄ ներկայացուցիչներին: Պատրաստվել են ռազմական դրության պայմաններում բնակչության քաղաքացիական պաշտպանության մասին իրազեկող նյութեր, կազմակերպվել տասնյակ առցանց քննարկումներ: Ներկայում Հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ ընդլայնում է հումանիտար ճգնաժամի հետևանքները մեղմելու ու տեղահանված անձանց թիրախային օգնություն տրամադրելու ծրագրերը՝ սերտ համագործակցելով պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Թիվ 1

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

3 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

22 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

42 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago