Արցախ

Ռուսաստանցի բժիշկների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ

Արեւելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ) առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից,  հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՆԲՋ-ի ստորաբաժանումները շարասյան կազմում, տեխնիկայով մեկ օրում 300 կիլոմետրանոց երթ են կատարել Երեւանից Ստեփանակերտ: Ավելի վաղ ռազմական բժիշկները ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երեւան:

Շարասյունն ուղեկցել է ՌԴ խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները։

ՀՆԲՋ-ի առաջին ստորաբաժանման կազմում են ժամանել 60-ից ավելի բժիշկներ, այդ թվում ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:

Մասնագիտացված բժշկական կետում կտեղադրվեն բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումները որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան՝  նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 01: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

Լեռնային Ղարաբաղում կրակի եւ ռազմական գործողությունների դադարի վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

3 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

4 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

5 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago