Քաղաքականություն

Եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հադես չգա հրապարակային հերքմամբ, պատրաստվում եմ դիմել նաև դատարան. Աղազարյան

Ինչպես խոստացել էի, հանգամանքները պարզելուց հետո ևս մեկ անգամ կանդրադառնամ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի հայտարարությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Օրերս հանդիպել եմ Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած անձնավորությանը՝ Կարեն Այվազյանին: Նա նոյեմբերի 25-ին վերադարձել է մարտական դիրքերից: Իր հետ զրուցելուց և բոլոր փաստաթղթերին ծանոթանալուց հետո ես համոզվեցի, որ նա լսել է իմ հորդորը, և Բերձորում իրեն թողնելուց հետո իր գործողություններն, իմ համոզմամբ, եղել են օրինականության շրջանակում:

Բերձորում բուժօգնություն և հետագայում Երևանում անհրաժեշտ բուժում ստանալուց հետո Կարեն Այվազյանը վերադարձել է մարտական դիրքեր:

Հարկ եմ համարում նշել նաև, որ Կարեն Այվազյանը չի մասնակցել Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած հանրահավաքին: Տարոն Տոնոյանի հայտարարության վերաբերյալ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարության մեջ նշված փաստերն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար:

Եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հադես չգա հրապարակային հերքմամբ, պատրաստվում եմ դիմել նաև դատարան»:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

11 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

12 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

12 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago