ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ «Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում (NASE) արդեն տեղադրված են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների powerpoint նյութերի հայերեն թարգմանված տարբերակները։ Ընդամենն առկա է աստղագիտության զանազան թեմաներով 13 դասախոսություն։
NASE-ն աստղագիտության կրթական ծրագիր է, որն ուղղված է նորարական մեթոդներով աստղագիտության դասավանդմանը։ Ծրագրի հիմնական նպատակն է աստղագիտության ուսուցիչների նոր սերնդի պատրաստումը, ինչպես նաև փորձառու ուսուցիչների վերապատրաստումը։
NASE-ն իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում` համագործակցելով տվյալ երկրում միջազգային աստղագիտական միության ներկայացուցիչների և տեղի համալսարանների հետ: Ծրագրի շրջանակներում տվյալ երկրում ստեղծվում է NASE-ի անդամների տեղական խումբ, որը պատասխանատու է դառնում դասընթացի ամենամյա անցկացման համար։
Միջազգային ծրագրի ղեկավարներն են Ռոզա Մարիա Ռոսը (Իսպանիա) և Ալան Պիկվիկը (Մեծ Բրիտանիա)։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…