X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ

Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԱՀ ՊԲ

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս