X
Մենք սոց. ցանցերում

Արցախում ձևավորվում է ազգային համաձայնության իշխանություն

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայրենիքի համար ծայրահեղ ծանր վիճակում լուծումներ է փնտրում և հայտարարում է ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու մասին․

«Այս վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին»,- գրել էր  Հարությունյանը դեռ մեկ օր առաջ։

Իսկ այսօր արդեն իսկ պարզ է, որ ձեռք մեկնողներ կան, այդ թվում՝ Հայաստանից Արցախ շտապած Մանե Թանդիլյանը և ավելի ուշ՝ պետականաշինության ծանր աշխատանքին միանալու պատրաստակամություն հայտնած Վիտալի Բալասյանը։

Ի դեպ՝ մամուլում արդեն շրջանառվում է այն լուրը, որ Արայիկ Հարությունյանը Բալասանյանին առաջարկել է ստանձնել ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, որին, ամենայն հավանականությամբ, դեմ չէ Արցախի հերոսը։

Ասել է թե՝ ծանր հարվածից հետո Արցախի իշխանությունը մեծ դժվարությամբ, բայց փորձում է շտկել մեջքը՝ հանուն Արցախի հողում հայի հարատևության և պատրաստ է համագործակցելու և քննարկելու ազգապահպանության և Արցախի զարգացման բոլոր հնարավոր տարբերակները՝ մի կողմ թողնելով նեղ անձնային շահերն ու տարաձայնությունները։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս