X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Դավիթ Բաբայանը հաստատել է Արցախի օդանավակայանի բացման լուրը․ РИА Новости

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «РИА Новости »-ի հետ զրույցում հաստատել է Արցախի օդանավակայանի մոտալուտ բացման լուրը, սակայն ժամկետները չի նշել:

Ստեփանակերտի մերձակայքում գտնվող օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: Թռիչքների մեծ մասը դեպի Երևան և Բաքու էին՝ գրում է գործակալությունը։

90-ականների սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության տարիներին, օդանավակայանը ծառայում էր ռազմական կարիքների համար: Հետո այն չի շահագործվել:

Վերակառուցումից հետո՝ արդեն 2012-ին, օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման, սակայն Բաքուն զգուշացրել էր, որ թռիչքները դեպի Ստեփանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում, և չէր բացառել, որ կստիպի ինքնաթիռներին վայրէջք կատարել: Օդանավակայանից կանոնավոր քաղաքացիական օդային հաղորդակցություն չկար:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս