Հայաստան

ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել

ՀՀ ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից:

Օրակարգում է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը:

Մասնավորապես նախատեսվում է՝ ՀՀ ԱԺ խորհրդի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ կատարել լրացում՝ որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1 Սույն որոշումը կից դիմումով օրենքով սահմանված ժամկետում ուղարկել Սահմանադրական դատարան»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նիստը մեկնարկում է ժամը 13:00-ին:

Թիվ 1

Recent Posts

Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են

Գարեգին Բաղրամյանի՝ ՀԾԿՀ նախագահի լիազորությունները դադարեցվել են։ «Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ…

42 seconds ago

Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու եղանակներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը։ «Հարգելի՛ նախարար Ֆիդան,…

7 mins ago

Տնտեսական հանձնաժողովը փակ քննարկում է անցկացրել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների,…

12 mins ago

Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին

Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում…

30 mins ago

ԲՏԱ նախարարը ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ…

40 mins ago

Բայրամովը կրկին խոսել է նախապայմանների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Ըստ…

50 mins ago