X
Մենք սոց. ցանցերում

Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն, կտեղեկացնեմ ինքս. Արթուր Բաղդասարյան

Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ, ինչը միարժեք դատապարտելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն, կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։ Թերևս սպասելի էր նաև տարիներ, որ լռությունից հետո մի հարցազրույցը կարող էր նման ալեկոծում առաջացնել։ Կրկնում եմ, ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից և իմ դիրքորոշումներն եմ ներկայացրել որպես պետական գործիչ»,- գրել է Բաղդասարյանը:

Նշենք, որ այսօր Արթուր Բաղդասարյանի անունից  «Օրինաց երկիր» կուսակցության կեղծ էլեկտրոնային հասցեով  լուրեր էին տարածվել առ այն, որ նա միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող  կուսակցություններին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս