Քաղաքականություն

Փաշինյանն այդ պատասխանատվությունը իր վրա վերցրեց և այժմ մեր խնդիրն է աջակցել վարչապետին և նրա թիմին. Պուտին

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ մեկնարկած խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տեղի ունեցած պատերազմին, կրկին ընդգծեց, որ Ադրբեջանին այդ պատերազմում աջակցել են Թուրքիան եւ Մերձավոր Արեւելքից բերված վարձկանները, շեշտեց, որ պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել Ռուսաստանի միջամտության շնորհիվ:

Այնուհետեւ վարչապետն ասաց, որ դեռեւս չկարգավորված հարցերի շրջանակ կա.

«Առաջին. գերիների ու պատանդների, զոհվածների մարմինների դուրս բերման ու անհետ կորածների հարցը։ Սրանք հարցեր են, որոնք չեն կարող հետաձգվել։ Հայկական կողմը պատրաստ է իր գործողություններն ինտենսիվացնել այդ գործընթացը արագացնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու համար։ Պետք  է բացառել գերիների ու պահվող այլ անձանց նվաստացման եւ նրանց նկատմամբ բռնության դեպքերը»,– ընդգծեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ մյուս խնդիրը արցախցիների խաղաղ կյանքի ապահովումն ու տունվերադարձը կազմակերպելն է: «Մարդիկ պետք է վստահ լինեն, որ կարող են անվտանգ լինել եւ ապրել իրենց հողում»,– նշեց նա։

Արձագանքելով Փաշինյանին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ Հայաստանն ու Հայ ժողովուրդը ապրեցին շատ բարդ շրջան:

«Հայաստանի իշխանությունները, վարչապետը ստիպված էին ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անխուսափելի որոշում: Պետք է ասել, որ այդ որոշումները իհարկե ցավոտ են, բայց եւս մեկ անգամ ընդգծեմ՝ անխուսափելի, եւ պահանջում էին մեծ անձնական քաջություն վարչապետից: Դա ակնհայտ է այսօրվա հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրի համար: Բոլորն են հասկանում այդ որոշման ընդունման կարեւորության աստիճանը: Նա այդ պատասխանատվությունը իր վրա վերցրեց, եւ մեր խնդիրն է այժմ աջակցել վարչապետին եւ նրա թիմին՝ պայմաններ ստեղծել խաղաղ կյանքի վերադառնալու, հասնել բոլոր ընդունված որոշումների իրականացմանը, եւ օգնել մարդկանց, որոնք հայտնվել են բարդ պայմաններում»,- նկատեց Պուտինը:

Թիվ 1

Recent Posts

Բայրամովը հաղորդակցությունների բացման հույս է հայտնել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հաղորդակցությունների բացման…

23 mins ago

ՌԴ-ն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերություններին

Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերեն. Ստամբուլում…

46 mins ago

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։…

58 mins ago

Կոբախիձեն մեկնաբանել է եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմնակալ է համարել Եվրամիության հայտարարությունը երկրի եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ. «Ուկրաինայում և Մոլդովայում,…

59 mins ago

Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության…

1 hour ago

Հյուսիսային Կորեան զորախումբ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։ Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի…

1 hour ago