Արցախ

Ապրեցնենք Արցախը միասին

Ապրեցնել Արցախը հայերեն․․․

Վերջին օրերին լսածս թերևս ամենագեղեցիկ արտահայտությունն է՝ հնչեցված բուժումը կիսատ թողած և ապրելու համար Արցախ տեղափոխված Մանե Թանդիլյանի կողմից։

Հրաժարական պահանջող խելագարված ամբոխների ամենօրյա աղմուկից հետո, երբ ժողովուրդը կորցրել է վստահությունը բոլոր գործող անձերի նկատմամբ, բացառիկ է նախկին նախարարի և պատգամավորի դրսևորած մասնագիտական սառնասրտությունը և, ինչու ոչ, նաև մարդկային առաքինությունը, երբ մեղադրանքների տարափի փոխարեն, առաջին հերթին շտապում է օգնության աղետի կիզակետում գտնվող մեր հայրենակիցներին, որոնք պետական հոգածության, նաև անձնազոհ պատրաստակամությամբ աշխատանքին նվիրվող կամավորների կարիք ունեն։

Մանե Թանդիլյանն առաջիններից է, բայց հուսանք, որ վերջինը չէ, ով իր մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային ահռելի փորձով կսատարի հայկական պետություններին և կաշխատի համատեղ ջանքերով ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։

Գաղտնիք չէ, որ ժամանակահատվածը ճակատագրական է հայկական պետությունների ինքնիշխանության պահպանման համար, ուստի կառավարող ուժերն էլ պետք է ցուցաբերեն իմաստնություն՝ սպառնացող ներհայաստանյան պառակտումից խուսափելու, քաղաքական ընդդիմախոսների հետ երկխոսություն սկսելու, բաց լինելու և հարաբերվելու եզրեր գտնելու համար։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

2 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

2 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

3 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

3 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

4 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

4 hours ago