

ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Ալբանիայի վարչապետ և արտգործնախարար Էդի Ռաման բացման խոսքում անդրադարձել է նաև Արցախի հարցին: «Լեռնային Ղարաբաղում ծավալվեցին արյունալի իրադարձություններ, որոնց պատճառով եղան մարդկային զոհեր: Մարտական գործողություններն այժմ դադարեցվել են: Այժմ ժամանակն է իրագործելու ստանձնած պարտավորությունները: Ես իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն բանակցային գործընթացի վերսկսմանը: Այժմ պետք է շարունակել առարկայական բանակցությունները՝ հավատով, որ ձեռք կբերվի պայմանավորվածություն՝ հակամարտության համակողմանի, երկարատև և խաղաղ կարգավորման համար»,- ասել է Ռաման:
Հիշեցնենք, որ այսօր է Ալբանիայի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՀԿ անդամ 57 երկրի արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը:
Նիստը նախատեսվում էր անցկացնել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն COVID-19-ի համավարակի պատճառով այն կազմակերպվում է առցանց:
Դեկտեմբերի 3-ին և 4-ին նախարարները կքննարկեն ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցեր, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նախատեսված է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…