Քաղաքականություն

Ժողովուրդը որոշումներ կայացնելու իր իրավունքը ոչ մեկի չի՛ զիջել

«Եթե հիշում եք՝ 2018 թվականին, լինելով իշխանության մեջ, ասել էի՝ իշխանությունը դրսում է՝ փողոցում է, և դրսում գտնվող ուժերն էլ պետք է որոշեն, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը։ Այսօր էլ նույն մոտեցումն է. Իշխանությունը փողոցում է և իշխանությունից դուրս ուժերն էլ պետք է որոշեն՝ ով է լինելու հաջորդ իշխանությունը, վարչապետի թեկնածուն։ 2018-ին մարդիկ ըմբռնումով ընդունեցին այդ փաստը և անցնցում հեռացան իշխանությունից։ Նույնը հիմա պետք է լինի»,- 168.am-ի հարցին պատասխանել է «Տաշիր Գրուպ»-ի համասեփականատեր Կարեն Կարապետյանը։

Անակնկալ չէ, որ Կարեն Կարապետյանը այսպես է մեկնաբանում ստեղծված իրավիճակը, միայն տարօրինակ է, որ հայտնի գործարարը մի ամբողջ ժողովրդի ցանկանում է մոլորեցնել՝ լղոզելով ակնհայտ տարբերությունները։ Նախ 2018-ին փողոցում ժողովուրդն էր, իսկ այսօր՝ 17 կուսակցությունները, եթե ավելի կոնկրետացնենք, ապա նախկին մերժվածներն են և նրանց շվաքի տակ հենման կետ փնտրող քաղաքական նորելուկները, որոնց չնկատելու դեպքում, կենտրոնում կմնան ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, որոնք, ըստ Կարեն Կարապետյանի խոսքի, «պետք է որոշեն, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը»։

Իսկ եթե նույնիսկ կա ձևավորված հանրային պահանջ, որը ոչ մի կապ չունի հրապարակի ուժերի հետ, ո՞վ է ասել, որ պատերազմում կրած պարտությունն ու Փաշինյանի կառավարության նկատմամբ վստահության կորուստը ենթադրում է իշխանության զավթում և քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձ։

Միգուցե 2018 թվականի ոճով հանրահավաքներն ու պաստառները որոշ նմանություն են ապահովում, բայց միայն այդքանը։ Իմաստուն ժողովուրդը ոչինչ չի մոռացել, ոչինչ չի ներել։ Կորստից դառնացած է ու հիասթափված, բայց որոշումներ կայացնելու իր իրավունքը ոչ մեկի չի զիջել։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

9 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

10 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

12 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

13 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

13 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

15 hours ago