Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյանը տեղեկացրել է, որ լիազորված է 16 կուսակցությունների անունից մեզ իրազեկելու, որ իրենք որոշում են կայացրել, որ 16 կուսակցությունների վարչապետի թեկանծուն Վազգեն Մանուկյանն է և հարցնել, թե ինչ դիրքորոշում ունենք մենք այդ կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել են մեր դիրքորոշումներն առ այն, որ մոտեցումների համընկնում ունենք այն հարցում, որ գործող վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա։

Քննարկման ընթացքում հարցեր ենք տվել 16 ուժերի միասնական թեկնածուի ծրագրերի և ապագա արտահերթ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման երաշխիքների վերաբերյալ։ Բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ անորոշ են մնացել մեզ համար։

Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել ենք, որ հարգանքով ենք մոտենում իրենց՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, սակայն գտնում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ և նաև նա, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն։

Իշխան Սաղաթելյանին հայտնել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցել է իր վարչապետի թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։

Չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները։

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին։

Իշխան Սաղաթելյանին խնդրել ենք մեր դիրքորոշման մասին տեղեկացնել 16 ուժերին»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

15 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

18 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago