Հայաստան

Արսեն Թորոսյանը շահերի բախում թույլ չի տվել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի տեսել «Հետք» էլեկտրոնային կայքի այն հրապարակման մեջ, որում փաստվում էր, որ առողջապահության նախարարությունը նախարարի հրամանով պայմանագրեր է կնքել «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի հետ: Կենտրոնի տնօրենը նախարարի կինն է՝ Վարդուհի Թևանյանը։ Այդ մասին «Լուրերին» ասել է Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հանձնաժողովի համապատասխան եզրակացությունում նշվում է, որ վարույթ հարուցվել է «Հետք» էլեկտրոնային կայքի դիմումի հիման վրա։ Կատարված ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վերջին տարիներին նախարարությունը մի քանի ծառայությունների մատուցման ու գնման պայմանագրեր է կնքել «ՄԻԲՍ»-ի հետ, որի սեփականատերերը, ըստ հանձնաժողովի, ՌԴ քաղաքացիներ Ա. Ստոլպները, Վ. Եկիմովն ու Ն. Բերեզինան են։ Սեփականատերերի այս կազմը ընկերության հիմնադրումից ի վեր չի փոխվել։ «ՄԻԲՍ»-ի հետ պայմանագրեր կնքվել են «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման շրջանակում, ու էլեկտրոնային առողջապահության միացման վճարների համար այլ հիվանդանոցների նման, «ՄԻԲՍ»-ը ևս փոխհատուցման գումարներ է ստացել։ «Արսեն Թորոսյանի արձակած հրամանների արդյունքում նույն չափանիշներով ու պահանջներով գույքային գործարքներ են կնքվել նաև այլ բժշկական հաստատությունների հետ, հետևաբար այդ հրամաններն անդրադարձել են անձանց լայն շրջանակի վրա, ինչը շահերի բախումը բացառող հանգամանք է»,- ասված է հանձնաժողովի եզրակացությունում։

Ըստ փաստաթղթի՝ 2019-2020 թվականներին նախարարության կողմից ձեռք բերվող համակարգչային տոմոգրաֆիա և միջուկամագնիսային-ռեզոնանսային ծառայությունների պայմանագրերի արժեքն աճել է նույն ծառայությունների գծով այլ կազմակերպությունների պայմանագրային աճի համամասնությամբ, և Թորոսյանի հետ շահերի բախման դեպքը բացակայում է։

Թիվ 1

Recent Posts

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով. Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…

8 minutes ago

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

17 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

45 minutes ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

59 minutes ago

Կանադան իրական երկիր չէ․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…

1 hour ago

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

2 hours ago