Քաղաքականություն

Մավրն արել է իր կեղտոտ գործը, Մավրը պետք է հեռանա․ Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը, բացի ստախոսություններից, բանսարկություններից, որևէ այլ բան չի կարող անել։ Նա պրծած գործիչ ա։ Ես նախորդ հանրահավաքի ժամանակ էլ եմ ասել՝ նա քաղաքական դիակ ա։ Միգուցե գիտակցում է, միգուցե չի գիտակցում, էսօրվա նրա լայվը վերջին ճիչն էր հուսահատության»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Վերջինիս խոսքով՝ պետք է բոլորը համախմբվեն, պարտադրեն, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ հեռանա, որովհետև նրա մի րոպե ավել պաշտոնավարման պատճառով մենք տարածքներ ենք կորցնում ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում։

«Ինչ Խորհրդային Ադրբեջանի սահման, եթե էսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չի։ Եթե էտ հողատուն չգիտի իր թայֆով, ասեմ՝ էսօրվա Ադրբեջանը 15-20 թվականի Մուսաֆաթական  Ադրբեջանի իրավահաջորդն ա»,- բացատրեց նախկին փոխխոսնակը։

Լրագրողի այն նկատառմանը, որ վարչապետը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները, հանրապետական առաջամարտիկը պատասխանեց․

«Հիմա հայ ժողովուրդը պետք ա իր վզից բռնի, սահմանված կարգով էտ աթոռից շպրտի ներքև։ Նորմա՞լ ասեցի, պա՞րզ ասեցի, հանրամատչելի՞։ Հիմա գործ անելու ժամանակն ա, պետք է յուրաքանչյուր հայ մարդ, ով ունի թասիբ, ով ունի նամուս, ում համար էն թափված արյունը ՝ թե՛ 90-ականների, թե՛ Ապրիլյանի, թե՛ էս 5000 զոհերի արյունը զրո չի, պետք է ոտքի կանգնի և ճանապարհի իշխանությունից դուրս։ Իսկ հետո իրավապահ մարմինները թող զբաղվեն էտ մարդով սահմանված կարգով։ Նա այլևս անելիք չունի։ Մավրն արել է իր կեղտոտ գործը, Մավրը պետք է հեռանա»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

14 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

15 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

15 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

15 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

16 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

16 hours ago