Facebook

Ակտիվացել է մերժված անցյալը, իսկ ապագան մշուշոտ է դարձել. Ժակ-Հակոբ Պապիկյան

Վերջապես ամեն ինչ ընկել է իր տեղը. հասարակության շրջանում հիասթափությունն առ իշխանություն,փաստորեն, պարտադիր երևույթ է: Այսպես ասած՝ «զսպող զզվանք»:

Թավիշից հետո թվացյալ փոփոխությունները որոշակի վակում էին առաջացրել: Կարծես՝ ամեն ինչ այնպես պետք է զարգանար, ինչպես երկար տարիներ միայն երազել էինք: Այդուհանդերձ, բոլորին հայտնի է , որ հասարկության մեջ որոշակի մտավոր կարողության տեր խավը մշտապես ընդդիմադիր ջիղ պետք է ունենա իր ներսում, ինչը զսպաշապիկի և առողջ վերահսկողության դերակատարման գործառույթ է կատարում:

Ոմանք ավելի շուտ, մյուսները պատերազմից հետո միայն սկսեցին նկատել՝ նախկին տարիների թերացումները ուղղելու նոր իշխանությունների ակնհայտ անկարողությունը, այսինքն պարզ դարձավ նաև նրանց թերացումը՝ խոստացված ծրագրերի իրականացման հարցում:

Ցավոք, այդ թերացումների ու անկարողության համախառն արդյունքը ողբերգական և վտանգավոր հանգուցալուծման առաջ կանգնեցրեց մեր ժողովրդին:
Արդյունքում՝ հայտնվել ենք ծայրահեղ ծանր իրավիճակում, որտեղ ակտիվացել է մերժված անցյալը, իսկ ապագան մշուշոտ է դարձել: Ավելին՝ անցյալն ու ներկան այնպիսի հուժկու գրկախառնության մեջ են, որ ապագան խեղդամահ անելու վտանգ է ստեղծվել:

Ցանկացած ճգնաժամ կարելի է վերապրել, բայց առանց վարկաբեկված անցյալի ու փաստացի ձախողված ներկայի ուղղորդման: Մեզ ժամանակավոր զսպվածություն է պետք՝ առանց ներքին ցնցումների: Մեզ պարտադիր փոփոխություններ են անհրաժեշտ՝ ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ:

Մեծաքանակ ռեսուրսներով թշնամուն մենք կարող հակադրվել բացառապես մի բանաձևի պարտադիր և անթերի կիրառմամբ՝
կրթություն+գիտություն+ռազմաարդյունաբերություն:

Ժակ-Հակոբ Պապիկյան

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

3 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

4 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

4 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago