Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական լսումներ է անցկացնում

Երկրում ստեղծված վիճակը բոլորը գնահատում են ծայրահեղ ծանր, ուստի բոլոր ուժերն էլ ելքեր են փնտրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Այս մասին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը․

«Մենք գրանցել ենք, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա։ Խորհրդարանական երկիր լինելով՝ մենք հասկանում ենք, որ բոլոր գործընթացները, որ պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենա խորհրդարանում՝ այս դահլիճում, և խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ։ Պետք է ընտրի անցումային ժամանակաշրջանի վարչապետ, որովհետև հասկանում ենք, որ այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը։ Եվ դա է պատճառը, որ ասում ենք անցումային վարչապետ ենք ընտրում, այսինքն մինչև էն պահը, երբ կկազմակերպվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Պատգամավորի խոսքով՝ անցումային վարչապետը նշանակում է իր կաբինետում բոլոր ուժերի հետ կոնսենսուսով այնպիսի մարդկանց, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մասնագետներ են և նվիրում ունեն հայրենասիրության, երկիրը այս վիճակից հանելու առումով, պատրաստ են իրենց ջանքը ներդնելու։

Մարուքյանը վերընթերցեց «Լուսավոր Հայաստան»-ի ճանապարհային քարտեզը՝ պարզաբանելով ապագայի իրենց տեսլականի առանձնահատկությունները։ Նա անդրադարձ կատարեց հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ պետք է ապահովել բարձր հայ-ռուսական հարաբերություններ։ Մարուքյանը նկատեց, որ վերջին տարիներին մեր պետական մարմինները խզում են ունեցել ՌԴ պետական մարմինների հետ հարաբերություններում։

Ճանապարհային քարտեզի երրորդ կետը եռակողմ հայտարարության անորոշությունների մասին է՝ ռազմագերիների վերադարձ, սահմանների ճշգրտում, անհետ կորածների որոնում, նահատակվածների մարմինների վերադարձ, քանի որ «գործող կառավարությունը ապացուցում է, որ այս խնդիրների լուծումն իր ուժերից վեր է»։

Հաջորդիվ անհրաժեշտ է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբման ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն, այսօր հայությունը պառակտված է ավելի քան երբևէ։ Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում, հանրային անվտանգության բարելավում։

Առանձին տեղ է զբաղեցնում արցախահայության, փախստականների կարիքների անհապաղ լուծումը և կենսագործունեության պայմանների ապահովումը Արցախում։ Այս կետն այսօր իրականացվում է, բայց ոչ մեր պետական մարմինների կողմից։

Մարուքյանը ընդգծեց՝ կորոնավիրուսի դեմ համակարգային պայքար, որի կարևորությունը պետք չէ թերագնահատել։

Նաև միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ հումանիտար աղետից երկիրը դուրս հանելու համար, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, Բանակի վերականգնում, ազատ և արդար ընտրությունների անցկացում։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

7 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

7 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

7 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

8 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

8 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

8 hours ago