Քաղաքականություն
07.12.2020

Մեր հայրենիքի սահմանը ճշտվում է GPS-ով․ Նաիրա Զոհրաբյան

Մեր հայրենիքի սահմանը ճշտվում է GPS-ով․ Նաիրա Զոհրաբյան

«Ի՞նչ ունենք մենք այսօր։ Ունենք կորսված Արցախ՝ Արցախի 73 տոկոսը հանձնվել է թշնամուն։ Ադրբեջանը պատերազմով վերցրել է Արցախի 3760 կմ2, մնացած մոտավորապես 4000 կմ2-ից ավելը Նիկոլ Փաշինյանը հանձնել է առանց մեկ կրակոցի։ Ի՞նչ ունենք այսօր՝ ունենք բացարձակ անիշխանություն, մենք այսօր չունենք պետություն և սահմանին կանգնած Սյունիքի, Գեղարքունիքի սահմանին կանգնած գյուղապետերը, գյուղի բնակիչները, կամավորականներն իրենք են պահում մեր հայրենիքի սահմանը։ Մենք այսօր ունենք Հայաստանի տարածքային ամբողջականության ռեալ վտանգ, որովհետև քիչ առաջ խոսեցի նաև Խնձորեսկի գյուղապետի հետ՝ թուրքը գտնվում է Խնձորեսկից ընդամենը 600 կմ հեռավորության վրա և այդպես է այլևս Սյունիքի բազմաթիվ գյուղերում։ Մեր հայրենիքի սահմանը ճշտվում է GPS-ով։ Եղել եմ Սոթքում, Վարդենիսից մի քանի կմ հեռու մեր հայրենիքը վերջանում է, որովհետև ադրբեջանցին իր GPS-ով կանգնած ճշտում էր մեր հայրենիքի սահմանը»,- բոցաշունչ ելույթով ԱԺ ամբիոնից հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց՝ Արցախը հանձնածը ասում է՝ «դե էտպես է, պետք է վերադառնանք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Արցախի սահմաններին»։ Թեպետ պատգամավորը մասնագետ չէ, բայց խոսել է Գիտությունների ազգային ակադեմիայի մեր հարգարժան մասնագետների հետ, ասում են՝ «սուտ է, սուտ է և երիցս սուտ է», որովհետև Խորհրդային Միության փլուզումից հետո էտպես էլ վերջնականապես ճշգրտված չէին սահմանները, և եղել է խորհրդային տարիներին մի քանի քարտեզ։

«Բայց եթե անգամ ընդունենք, որ վերադառնում ենք Խորհրդային Հայաստանի սահմաններին, ուրեմն հարցնում եմ՝ Նիկոլ, ինչի՞ չես վերադարձնում Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող Արծվաշենը»,- հռետորական հարց հնչեցրեց Նաիրա Զոհրաբյանը։

Վերջինիս խոսքով՝ բազմաթիվ մասնագետներ, հրամանատարներ պնդում են՝ հնարավոր էր խուսափել պատերազմից, եթե չունենայինք մի ֆեյք իշխանություն, որ իշխանության եկավ նախկիններին մերժելու ատելության հողի վրա, եկավ դագաղներով, մարդկանց տների առաջ ծաղկեպսակներ դնելով և հիմա էլ իր իշխանությունը պահում է ֆեյք իրականությամբ, հասարակությանը պառակտելով։

«Մեզ ասում էին՝ նո՛ր պատերազմ, նո՛ր տարածքներ, մեզ ասում էին՝ դժոխք ենք սարքելու ադրբեջանցիների համար, մենք էլ մտածում էինք, որ իսկապես 2 տարի 7 ամսում գնվել է այնպիսի հզորագույն տեխնիկա, որ այո՛, հնարավոր է նո՛ր պատերազմ, նո՛ր տարածքներ, բայց պարզվեց, որ մենք ունեինք մաքսիմում մեկ շաբաթի ռեսուրս, բայց մեր հերոսական տղաները Բայրաքթարների դեմ պայքարեցին 44 օր»,- շեշտեց Զոհրաբյանը։

Պատգամավորը հայտնեց, որ այսօրվա իշխանությունը չի կարող զբաղվել ռազմագերիների հարցով, քանի որ Ադրբեջանում ծաղրում են վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանին․

«Վորոնեժից ինձ ուղարկեցին, ես որպես հայ անհարմար զգացի, ադրբեջանցիների բոլոր ավտոմեքենաների ազդանշանները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ծաղրական երգի հնչյուններն են»։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը
19:50
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը
Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր
19:33
Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
19:15
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն
18:57
Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն
Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի
18:35
Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի
Մեսսին կվերադառնա Կամպ Նոու
18:24
Մեսսին կվերադառնա Կամպ Նոու
Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
17:56
Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին
17:41
Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին
Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին
17:29
Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին
«Կասկադն» ավարտուն տեսք կստանա
17:11
«Կասկադն» ավարտուն տեսք կստանա
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
17:00
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան
16:53
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
16:33
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան
16:19
Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան
ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ
16:05
ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ